News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հզոր «Ֆանի» ցիկլոնի, որն ամսվա սկզբին պատուհասել էր հնդկական արեւելյան Օրիսա նահանգը, զոհերի թիվը հասել է 64-ի, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։

Ավելի վաղ  տեղեկություն էր ստացվել 43 տուժածի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցիկլոնից ամենից շատ տուժել է Պուրի ափամերձ քաղաքը, որտեղ տարերքի հարվածից մեկ շաբաթ հետո փրկարարները հայտնաբերել են եւս 18 հոգու մարմին։

Ներկայում իշխանությունները տուժած շրջաններում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում, որոնց մասնակցում է մի քանի տասնյակ հազար մարդ, այդ թվում՝ զինվորականներ։ Հասցված վնասի վերջնական ծավալի մասին դեռեւս չի նշվում։

«Ֆանի» ցիկլոնը, որը հարվածեց Օրիսային մայիսի 3-ին, նահանգի համար ամենահզորն էր 2014-ից ի վեր, իսկ երկրի համար՝ վերջին 20 տարիներին։ Այն ուղեկցվեց հեղեղումներով եւ փոթորկուն քամիներով, որոնց արագությունը հասնում էր ժամում 200 կիլոմետրի։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նահանգի ղեկավարությունը տարհանել եւ ժամանակավոր կեցության ճամբարներում է տեղավորել ավելի քան միլիոն մարդու։ Փորձագետները նշում են, որ եթե բնակիչները չտարհանվեին վտանգավոր գոտիներից, զոհերի թիվն ավելի մեծ կլիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ