News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 08:21-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզում Զառիթափ-Գոմք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Վայք-Գոմք ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Մ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվելով (մոտ 200 մ) հայտնվել դաշտամիջյան ճանապարհին. վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները ձորից դուրս են բերել դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին․ տուժել է նաեւ Շվեյցարիայի քաղաքացի
911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին՝ «Քարավան» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ...
Երևան-Մեղրի ճանապարհին վթարից հետո հոսպիտալացված վարորդը մահացել է
Երեկ՝ մայիսի 21-ին, հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա Արթուր Մկրտչյանը...
Դրոյի փողոցում քաշել-պոկելով՝ կնոջ պարանոցից հափշտակել է ոսկյա 2 շղթա՝ խաչով եւ կախազարդով
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ...
Զինկոմիսարիատի տանիքն այրվել է․ հրդեհ՝ Սպիտակ քաղաքում
Հրդեհը բռնկվել է զինվորական կոմիսարիատի տանիքում...
Գեղարքունիքում մոտ 50 մլն դրամի յուրացման դեպք է արձանագրվել. սխեման բացահայտվել է
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ...
Երեւանում ծառից էլեկտրալարով կախվել է 62-ամյա տղամարդ․ ինչն է դրդել ինքնասպանության
Նա ընտանիքի անդամներին ուղղված երկտող է թողել․․․․․