News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Էկտոր Օլիվարեսը, որը մայիսի 9-ի առավոտյան վիրավորվել էր Բուենոս Այրեսի կենտրոնում՝ կոնգրեսից ոչ հեռու, վախճանվել է հիվանդանոցում, տեղեկացրել է երկրի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը, հաղորդել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Խորապես ափսոսում եմ պատգամավոր Էկտոր Օլիվարեսի մահվան առիթով։ Ցավակցություններս նրա հարազատներին ու ընկերներին։ Մարդասպաններն ու նրանց հանցակիցները պետք է վճարեն այդ հանցագործությունների համար»,- գրել է նախարարը Թվիթերում։

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին 48-ժամյա ազգային սուգ է հայտարարել՝ խորհրդարանականի մահվան առիթով։

Արգենտինայի Ռյոխա նահանգի պատգամավոր Էկտոր Օլիվարեսը վիրավորվել էր երեք գնդակով Բուենոս Այրեսի կենտրոնում, կոնգրեսից ոչ հեռու, մայիսի 9-ի առավոտյան, նրան ուղեկցող պաշտոնյա Միգել Մարսելո Յադոնը սպանվել է։ Չարագործների նպատակը, որոնք կրակել են կայանված մեքենայից, ինչպես տեղեկացրել է Բուլրիչը, հենց պետծառայողն է եղել։ Պատգամավորն այս օրերին գտնվել է հիվանդանոցում ծայրահեղ վիճակում. նա վիրավորվել էր որովայնի շրջանում։

Կալանվել են պաշտոնյայի սպանության եւ պատգամավորին վիրավորելու մեջ կասկածվող բոլոր անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ամենաշատ