News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթեւեկության ոլորտում ոչ մի բան չի փոխվել:

Անմխիթար ու մտահոգիչ վիճակը նույն է թե՛ իշխանափոխությունից առաջ, թե՛ հիմա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, համաձայն որի՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 5722 իրավախախտում՝ 358-ով ավելի, քան 2018թ. նույն ժամանակահատվածում:

51 դեպքով ավելացել են ոչ մեծ ծանրության, 70 դեպքով միջին ծանության, 224-ով՝ ծանր հնացագործությունների, 13-ով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը:

Գրանցվել է սպանության 12 դեպք: 2018թ. հունվար-մարտ ամիսներին արձանագրվել է սպանության 9 դեպք:

Արձանագրվել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 166 դեպք, 95-ով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

Արձանագրվել է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 345 դեպք, 67 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

Արձանագրվել է 59 մահվան ելքով ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման դեպք, 3 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

Արձանագրվել է 69 խուլիգանության դեպք՝ 3 դեպքով պակաս, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

70 դեպքով նվազել է թմրամիջոցների հետ կապված հանցագործություննեի թիվը:

Գրանցվել է պետական կամ հանրային գույքի հափշտակությունների 100 դեպք, 58 դեպքով ավելին, քան 2018թ. հունվար-մարտ ամիսներին:

608 դեպքով աճել են անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ կազմելով 2470 դեպք: Արձանագրվել է ավազակության 26 դեպք, նախորդ տարվա 13 դեպքի համեմատ, գողության 2062 դեպք նախորդ տարվա 1459 դեպքի համեմատ, յուրացման 77 դեպք նախորդ տարվա 56 դեպքի համեմատ:

130 դեպքով ավելացել է բնակարանային գողությունների թիվը: Նախորդ տարվա 248 դեպքի համեմատ արձանագրվել է բնակարանային գողության 378 դեպք:

Շուրջ 140 դեպքով պակասել են պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը, մասնավորապես՝ արձանագրվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահելու եւ անցնելու 97 դեպք նախորդ տարվա 40 դեպքի համեմատ, արձանագրվել է կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության 129 դեպք, նախորդ տարվա 70 դեպքի համեմատ, արձանագրվել է պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների 524 դեպք, ախորդ տարվա 778 դեպքի համեմատ:

Տվյալները հրապարակվել են ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ս․թ․ մայիսի 5-ին։

Հ.Գ. Հրապարակված վիճակագրական տվյալների համառոտ վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետեւության, որ շարունակվում է մտահոգիչ մնալ բնակարանային գողությունների թվի շարունակական աճը:

Ինչ վերաբերում է ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ մահվան ելքով դեպքերի թվի դինամիկային, ապա կարելի է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո այս ոլորոտում ոչ մի բան չի փոխվել, մնացել է նույն անմխիթար վիճակը, այն դեպքում, երբ նոր իշխանությունները 13,7 մլրդ դրամ ներեցին իրավախախտ վարորդներին, բազմաթիվ վայրերից հեռացրեցին արագաչափերը, ճանապարհային ոստիկանությունը գրեթե չի ՛՛Երեւում՛՛, ինչպես նախկինում:

Այս տվյալները խոսում են այն մասին, որ մենք գործ ունենք առավել խորքային խնդիրի հետ, որը թաքնված է մեր մտածողության, դրսեւորվող վարքագծի եւ կրած արժեհամակարգի մեջ:

Մենք չունենք երթեւեկության կուլտուրա, չունենք անվտանգ ճանապարհներ, չունենք անհրաժեշտ կանխարգելիչ համակարգեր, չունենք այնպիսի ոստիկանություն, որ կարող է կանխարգելել ճանապարհային իրավախախտումները եւ ամենակարեւորը՝ չունենք այս հարցերի լուծման պատասխանները…Շա՛տ բան չունենq>:

Տպել
Ամենաշատ