News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայիսի 14-ին Սոչիում ՌԴ եւ ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Մայք Պոմպեոյի  բանակցությունների ծրագրում  փոփոխություններ նախատեսված չեն՝ չնայած ամերիկացի պետքարտուղարի այցի մոսկովյան մասի չեղարկմանը: ՏԱՍՍ-ին այս մասին հաղորդել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Սոչիում նախարարների բանակցությունների վերաբերյալ փոփոխություններ չկան», -նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

Մայիսի 13-ին ծրագրված էր Պոմպեոյի  այցը Մոսկվա, որտեղից նա պետք է մեկներ  Սոչիի Լավրովի հետ հանդիպմանը, սակայն ԱՄՆ պետքարտուղարը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի մայրաքաղաք այցը ` Եվրամիության ներկայացուցիչների հետ Բրյուսելում Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ հանդիպմանը մասնակցելու համար: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ այդ բանակցություններից հետո Պոմպեոն անմիջապես կմեկնի Սոչի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ