News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը հատել է 50 փենսանոց մետաղադրամ գրական կերպարի՝ Շերլոկ Հոլմսի պատկերով։ Այն նվիրված է Արթուր Կոնան Դոյլի ծննդյան 160-ամյակին (1859-1930), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Դիզայներ Սթիվեն Ռոյի խոսքով՝ նա փորձել է թվարկել Շերլոկ Հոլմսի ամենապոպուլյար արկածները, ինչի պատճառով ստիպված է եղել փոքրացնել տառատեսակը։ «Հույս ունեմ, որ դա կխթանի «ներքին դետեկտիվին», ում հետաքրքրել է մետաղադրամը»,- նշել է վարպետը։- «Տեքստի հանելուկը գուշակելու միակ միջոցը խուզարկուի մշտական «զենքն» է՝ խոշորացույցը»։

Գինեսի Ռեկորդների գրքի տվյալներով՝ Շերլոկ Հոլմսը «ամենաէկրանացված գրական հերոսն է»։ Խուզարկուին նվիրված հուշարձաններ են դրվել, նրա պատվին ընկերություններ եւ թանգարաններ են անվանվել։

Ավելի վաղ Թագավորական դրամահատարանը թողարկել էր 50 փենսանոց մետաղադրամ տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի (1942-2018) հիշատակին։ Դրա վրա սեւ անցքն է պատկերված, որի հետազոտությամբ զբաղվել է գիտնականը։ Սեւ խոռոչին նվիրված ուսումնասիրությունը Հոքինգը հասցրեց ավարտել մահվանից մի քանի օր առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ