News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Դատարանը, հաշվի առնելով, որ միայն Ռոբերտ Քոչարյանն է գտնվում կալանքի տակ ծանուցել է միայն նրան եւ մեղադրող դատախազներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 3–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Քոչարյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է մեղադրյալներից միայն Քոչարյանը մասնակցում նիստին։

Մինչ այդ գործով պաշտպանները հարց էին բարձրացրել, թե ինչու՞ պաշտպաններին չեն ծանուցել դատական նիստի օրվա եւ ժամի մասին։ Քոչարյանի պաշտպան Ալումյանն էլ իր հերթին բարձրաձայնեց այն հարցը, թե ինչու է դատավորի ծառայողական մուտքից մտել գլխավոր դատախազը։

Այս հանգամանքն ըստ նրա՝ վկայում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին։ Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորը պարտավոր չէ հետեւել, թե ով որտեղից է մտնում նիստերի դահլիճ եւ հավաստիացրեց, որ նախքան նիստի մեկնարկը չի զրուցել գլխավոր դատախազի հետ։

Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պատրաստվում են ինքնաբացարկ հայտնել դատավորին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալների խափանման միջոցի հարցին եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի: Նախկինում նման որոշում դատավորը կայացնում էր դատաքննություն նշանակելիս՝ միանձնյա. սակայն Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այս դրույթը: Այժմ այն քննվում է դռնբաց՝ դատավարության մասնակիցների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ