News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես Հայաստանի քաղաքական կամ ընդդիմադիր դաշտում քաղաքական ուժ չեմ տեսնում, որը դաշինք կստեղծեր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս կարող են լինել միայն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների եւ նրանց ենթարկվող լրատվամիջոցների հետ հանդիպումները:

«Հնարավոր է նման դաշինք ստեղծվել է մեկուսարանում այս վերջին ամիսների ընթացքու՞մ: Բայց  այդ մասին նույնպես տեղեկություն չկա», - ասաց նա:

Նա նշեց, որ ընդդիմության ներկայացուցիչներն՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների այժմ ընդգրկված են խորհրդարանում: Այս առումով պատգամավորը չբացառեց, որ ամենայն հավանականությամբ, խոսքը արտախորհրդարանական ընդդիմության հետ դաշինքի ձեւավորման մասին է:

«Սակայն ինձ համար դա դեռեւս ակնհայտ չէ: Եթե այն ձեւավորվի եւ այդ մասին հստակ հայտարարություն արվի, ապա այդ ժամանակ կհասկանանք ինչին է այդ ամենն  ուղղված՝ Քոչարյանի պաշտպանության ամրապնդմանը, թե քաղաքական տարածության եւ մեր երկրի պետական անվտանգության համակարգի ամրապնդմանը», - ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ