News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ղարաբաղը եւ Հայաստանը երբեք չպետք է դիմակայեն միմյանց՝ անկախ այն բանից, թե ով է իշխանությունում։ Այս մասին մայիսի 13-ին ՀՀ ԱԺ ճեպազրույցներում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն այն մասին, որ եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության կենտրոն, ապա Ղարաբաղի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության կենտրոն։

Ըստ Գորգիսյանի, եթե անգամ իրավիճակի զարգացման վատթարագույն սցենարի դեպքում Ռոբերտ Քոչարյանը իշխանության գա Ղարաբաղում, Երեւանում եւ Ստեփանակերտում, ամեն դեպքում, միասին պետք է աշխատեն, որպեսզի համապատասխանաբար ծառայեն երկու հայկական պետությունների քաղաքացիների շահերին։

Ընդ որում՝ ընդդիմադիրն ընդգծել է, որ վերջին ժամանակներս նկատվել են փոխադարձ անհարգալից վերաբերմունքի դեպքեր, որոնք նա սխալ է համարում։

«Պետք է հետեւել քաղաքական խաղի կանոններին, պահել միմյանց հանդեպ հարգանքի բարձր մակարդակը, որովհետեւ մենք մեկ նպատակ ունենք, եւ անձնական խնդիրները չեն կարող որեւէ դեր խաղալ այդ նպատակին հասնելու գործում»,- ամփոփել է Գորգիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ