News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է համագործակցել նախկին ռեժիմի կամ ցանկացած ուժի հետ, որը կապված է նրա հետ։ Այս մասին մայիսի 13-ին ՀՀ ԱԺ ճեպազրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

Նրա խոսքով՝ նրանք պարզապես ոչ ճիշտ հաշվարկ են արել։

«Ռոբերտ Քոչարյանը եւ նրա կողքին գտնվող ցանկացած քաղաքական ուժ, ամեն դեպքում, չի կարողանա ձեռք բերել քաղաքացիների վստահությունը։ Նրանք թերագնահատում են մեր քաղաքացիներին՝ մտածելով, որ նրանք հիշողություն չունեն»,- ասել է Գորգիսյանը։

Նա նշել է, որ երկրորդ նախագահի կողմնակիցների հայտարարությունները ընդդիմադիր ճակատի ստեղծման մասին ուղղված են այն բանին, որպեսզի թույլ չտան Ռոբերտ Քոչարյանի դատապարտումը, ինչպես նաեւ ուղղված են նրա ունեցվածքի պաշտպանությանը։

Գորգիսյանը համոզված է, որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ