News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելն այսօր մայիսի 13-ին, ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների ներկայությամբ ցանկացել է հայերեն ասել «շնորհակալություն»:

Լրագրողների ու լուսանկարիչների ներկայությամբ Բեթելը հարց է ուղղել Փաշինյանին, թե ինչպես կարող է հայերեն ասել «մերսի» բառը: ՀՀ վարչապետը մի քանի անգամ կրկնել է «շնոր-հա-կա-լութ-յուն», սակայնԼյուքսեմբուրգի վարչապետը անգամ մի քանի փորձից հետո չի կարողացել բառն արտաբերել:

Այնուհետեւ կողմերը գնացել են փակ կազմով հանդիպման:

Նշենք, որ այս հանդիպումից հետո տեղի կունենա Փաշինյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահի և պատգամավորների հետ:

Հայտնի է, որ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կտրվի ճաշ:

Այնուհետև վարչապետը կմեկնի Բրյուսել: Եվրոպական խորհրդի շենքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ