News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչները այսօր՝ մայիսի 13-ին, բողոքի ցույց էին անում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության շենքի դիմաց՝ բողոքելով Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ։ 

«Բողոքի ցույցը Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դեմ է, որը մայիսի 8-ին ծառայողական կապով զանգահարել է Շիրակի մարզի Մարալիկի տարածքային բաժնի պետ Ռուզաննա Հարությունյանին եւ ասում, որ գործող համայնքապետ Արտակ Գեւորգյանի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորի, որ այլեւս չկանգնեն հրապարակում եւ դադարեցնեն բողոքի ակցիաները»,–NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ցուցարարներից Աշոտ Թորոսյանը։

Ցուցարարը հայտնեց, որ Ռուզաննա Հարությունյանը իր մայրն է եւ նրանից է տեղեկացել զանգի մասին, այլ մանրամասներ չգիտի. «Քանի որ Սուրեն Ղամբարյանը զանգահարել է Մարալիկի տարածքային բաժնի պետին, մենք կոռուպցիոն ռիսկ եւ ուղղորդում ենք տեսնում, կարելի է ենթադրել, որ նա որեւէ շահ ունի։  Հնարավոր է, որ նա պատվեր է կատարում»։

Ցուցարարների հետ հանդիպել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը եւ խոստացել պահանջը քննարկել։

Նրանք իրենց բողոքի ցույցը շարունակելու են Մարալիկում։

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Մարալիկում չեն դադարում բողոքի ցույցերը։ Բնակիչները պահանջում են ՀՀԿ–ական համայանքապետ Արտակ Գեւորհգյանի հրաժարականը։ 

Տպել
Ամենաշատ