News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում մայիսի 11–ին նշվեց «Ժենգյալով հացի» ամենամյա 2–րդ փառատոնը, որի ժամանակ թխվեց աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը՝ ավելի քան 3 մետր երկարությամբ։ Փառատոնին ներկայացված էին հարյուրից ավելի տաղավարներ, որտեղ վաճառվում էին հայկական արտադրության տարբեր ապրանքներ՝ ուտելիքներ, խմիչքներ, զարդեր եւ այլն։

Փառատոնի կազմակերպիչ Սամվել Միրզախանյանի խոսքով փառատոնի ստեղծման հիմնական գաղափարն այն է եղել, որ գյուղը հանրության ուշադրության կենտրոնում լինի եւ ավելի զարգանա։

«Մեր նպատակն է նպաստել Արցախում էկոտուրիզմի զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների հոսք, գրավելով նրանց ուշադրությունը։ Զբոսաշրջության շնորհիվ համայնքները կարող ենք տանել կայուն զարգացման ճանապարհով  եւ որդեգրելով այս քաղաքականությունը, հետապնդելով հեռահար նպատակներ, կազմակերպում ենքք այսպիսի մեծ միջոցառում»,– ասաց Միրզախանյանը։

Միջոցառմանը ներկա էին հազարավոր մարդիկ, որոնցից շատերն առաջին անգամ էին Արցախում։ Երգչուհի Շուշան Պետրոսյանը եւս ներկա էր միջոցառմանը, նա կարեւորեց նման միջոցառումների կազմակերպումը հենց սահմանամերձ համայնքներում, շնորհակալություն հայտնելով սահմանը պահող տղաներին։

«Շատ ուրախ եմ, որ միջոցառումը իմ Մարտակերտ եկավ հասավ, հասավ Հաթերք։ Շատ ուրախ եմ, որ Հաթերքցիները բացի հող մշակելուց եւ զենքերը փայլեցնելուց կարող են նաեւ այպիսի օր ունենալ ուրախանալու համար»,– ասաց Պետրոսյանը։

Հաթերքի բնակիչների խոսքով այս Փառատոնը դարձել է իրենց ամենասիրելի եւ սպասված տոներից մեկը եւ սիրով սպասում են, որպեսի գյուղ ժամանած հյուրերին ներկայացնեն համեղ խոհանոցն ու Հաթերքի բնությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ