News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տանից կատարված գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019 թվականի մայիսի 8-ին  Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում  է տվել այն մասին, որ 2019 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 07:30-ից մինչեւ հաջորդ օրը՝ ժամը 09:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցներ գործադրելով, բացել է իր տան հյուրասենյակի մետաղապլաստե պատուհանի փեղկը, մուտք գործել տուն ու գաղտնի հափշտակել «Տոշիբա» տեսակի հեռուստացույցը, 20 գրամ քաշով ոսկյա մատանին, «Պապեդա» տեսակի ձեռքի ոսկյա ժամացույցը եւ լուսարձակիչը, որի հետեւանքով իրեն պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:

Դեպքի առթիվ 2019թ. մայիսի 8-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով։ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Քաղաքացին ճանաչվել է տուժող:

Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երեւանի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին, մյուսը՝ Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված  1990 թվականին, իսկ երրորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, որի ժամանկ հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատամատնադրոշմային, դատահետքաբանական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ ստուգելու խմբի կողմից առերեւույթ այլ հանցավոր արարքներ կատարելուն առնչություն ունենալը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Ամենաշատ