News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը անընդունելի է համարում ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հանդեպ ճնշման բարձրացման ուղղությամբ։ Այս հայտարարությունը նա արել է երկուշաբթի, Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստերի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կհանդիպենք բրիտանացի եւ գերմանացի գործընկերների, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, որպեսզի քննարկենք իրավիճակը, նշել է նա։- Իհարկե, Իրանի հայտարարությունները մտահոգում են։ Իհարկե, ԱՄՆ դիրքորոշումը՝ ուժեղացնել ճնշումը, եւ պատժամիջոցները մեզ հարմար չեն, մենք խոսել ենք այդ մասին։ Նաեւ ճիշտ է, որ վերջնագրի այդ ձեւը անթույլատրելի է»;

«Մենք դիտարկում ենք մեր գործընկերների հետ, թե ինչպես ենք գործելու, որպեսզի պահպանենք Գործողությունների համատեղ համապարփակ պլանը եւ որպեսզի Իրանը մնա այդտեղ»,- ընդգծել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը՝ ավելացնելով, որ հարկ է համարում նաեւ քննարկել թեման ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։

Նրա խոսքով՝ «կարեւոր է, որպեսզի Եվրոպան այս հարցում միասնական մնա»։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 8-ին հայտարարել էր, որ Թեհրանը որոշել է դադարեցնել ԳՀՀՊ գծով երկու կետերի կատարումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀՊ-ից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու մասին։ Նոյեմբերին վերականգնվեցին հակաիրանական պատժամիջոցները։ ԳՀՀՊ-ն կնքվել է 2015-ին եւ սահմանափակել Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների հանման փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ