News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի ԱԳՆ-ում երկուշաբթի տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի դեսպանի հետ, որը կանչվել էր բացատրություններ տալու իր արտահայտության վերաբերյալ, որն արել էր մայիսի 11-ին՝ երկրում թուրքերենի ուսուցումն ապահովելու անհրաժեշտության մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դեսպանի առջեւ դրվել է դիրքորոշում, որ նրա արտահայտությունը քաղաքականապես անընդունելի է եւ չի համապատասխանում բուլղարական կողմի ակնկալիքներին բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները պահպանելու առումով»,- ասվում է բուլղարական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկությունում։

Թուրքիայի դեսպանն ասել է, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել ԶԼՄ-ներում եւ, ինչպես նշվում է, ընդգծել է, որ թուրքական կողմը չի միջամտում եւ մտադիր չէ միջամտել Բուլղարիայի ներքին գործերին, ընդհակառակը, պատրաստ է բարեկամական եւ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ