News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում բնակվող Սահակյանների 5 հոգանոց ընտանիքը 1 շաբաթից ավելի է՝ զրկվել է տանիքից, բառի ուղիղ իմաստով՝ մնացել բաց երկնքի տակ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ամուսինն ու կինը մեքենայի մեջ են քնում, ընտանիքի մյուս անդամները՝ առայժմ հարազատների ու հարեւանների տանը: Այդպես երկար չի կարող շարունակվել, բայց ընտանիքը ոչ մնալու համար այլ տեղ ունի, ոչ էլ գումար՝ ավերված տունը նորոգելու համար:

1988-ի երկրաշարժից հետո Հնաբերդ գյուղում 6 տուն 4-րդ կարգի վթարային է համարվել: Երեքի բնակիչները միայնակ ծերեր են եղել, նրանք գումարային փոխհատուցում են ստացել՝ 3-ական միլիոն դրամ: Մյուս 3 ընտանիքներին խոստացել են նոր տուն կառուցել:

2012-ին վերջապես տների կառուցման որոշումը կառավարությունն ընդունել է, նախագիծը հաստատել: Վթարային տներում ապրող 3 ընտանիքներն ուրախացել են՝ կարծելով, թե վերջապես տուն կունենան, սակայն առ այսօր շինարարությունը չի սկսվել:

Արտավազդ Սահակյանն ասել է. «Վերջին 5 տարում ամեն օր սպասում էին, որ իրենց տունն ուր որ է՝ փուլ կգա: Պատերի ճաքերից հեռու էին մնում: Հիմա փառք են տալիս Աստծուն, որ տան քանդվելուց ոչ ոք չի տուժել, բայց կառավարության ուշադրություն են հրավիրում ոչ միայն իրենց, այլեւ նույն կարգավիճակում հայտնված գյուղի մյուս 2 ընտանիքների վրա:

Ի դեպ, Հնաբերդի գյուղի մեկ այլ ընտանիք արդեն 5 տարի է՝ իր տնից դուրս է եկել: Ասում են, տունն ահավոր վիճակում էր: Գյուղապետարանը նրանց ժամանակավորես ուրիշի տանն է տեղավորել: Սակայն տան տերերը աշնանը վերադառնալու են, 88-ի երկրաշարժից տուժած ընտանիքը չգիտի, թե այդ ժամանակ որտեղ է մնալու»: Տեսնելով, որ օր օրի վթարային տների պատերի ճաքերն ավելի են մեծանում, իսկ նոր տուն կառուցելու կառավարության որոշումը կարծես, թե չի իրագործվում, Հնաբերդի 3 ընտանիքների ներկայացուցիչները մոտ 10 օր առաջ գնացել են մարզպետարան՝ հիշեցրել իրենց խնդրի մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ