News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հանրային ծառայողները պետք է ազատ տիրապետեն օտար լեզուներին: Այս մասին մայիսի 13-ին մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանում ցանկանում են նոր մշակույթ ձեւավորել եւ նոր գիտելիքներ ունենալ, ապա անհրաժեշտ է գիտակցել, որ այդ բոլոր գիտելիքները կարելի է միայն արտերկրում ստանալ:

«Մենք այս պահանջը դրել ենք մեր աշխատակիցների առջեւ եւ արդեն սկսել ենք անգլերենի ուսուցման  գործընթացը, որին մասնակցում է քաղաքապետարանի աշխատակիցների բավականին զգալի մասը: Այս նախագիծը ֆինանսավորվելու է մեր միջազգային գործընկերների կողմից», - բացատրեց Երեւանի փոխքաղաքապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ