News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Չինաստանը պլանավորում է 60 մլրդ դոլարի տուրքեր սահմանել ամերիկյան ներկրվող ապրանքների համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ՉԺՀ ֆինանսների նախարարությանը։

Հունիսի 1-ից Չինաստանը մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան 5140 ապրանքների համար՝ ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Աշխարհի երկու առաջատար տնտեսությունների միջեւ առեւտրային պատերազմը ուժեղացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 200 մլրդ դոլարի լրացուցիչ տուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա՝ հայտարարելով, որ Չինաստանը հրաժարվել է նախկինում իր վրա վերցրած պարտավորություններից։ Պեկինը խոստացել էր արձագանքել Վաշինգտոնի այդ քայլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ