News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին զգուշացրել էր Վաշինգտոնի կողմից չինական ապրանքների համար լրացուցիչ 200 մլրդ դոլարի տուրքեր սահմանելուց հետո պատասխան քայլեր չձեռնարկել՝ հայտնում է AFP-ը։

«Չինաստանը չպետք է վրեժխնդիր լինի՝ դրանից միայն ավելի վատ կլինի»,- Twitter-ում գրել է Թրամփը։

Թրամփը նաեւ դիմել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ նախազգուշացրել, որ ամերիկյան ընկերությունները կլքեն Չինաստանը, եթե առեւտրային գործարք չկնքվի։

Թրամփի կարծիքով, ընկերությունները Չինաստանից կգնան Վիետնամ եւ այլ ասիական երկրներ, Չինաստանում չի մնա ոչ ոք, ում հետ հնարավոր կլինի գործարքներ կատարել։

Խոշոր շուկաները բարձր պատրաստականության իրավիճակում են՝ կապված երկու գերտերությունների միջեւ առեւտրային պատերազմի հետ, որը, ինչպես նախազգուշացնում են փորձագետները, կարող է կանխել գլոբալ տնտեսական աճը եւ վնաս հասցնել այնպիսի ապրանքների պահանջարկին, ինչպիսին նավթն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ