News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված` Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Յունիբանկի մամուլի ծառայությունից։

«Մեր հաճախորդների թիվը գնալով ավելանում է և մենք պետք է ապահովենք բարձր որակով սպսարկում: Ուրախ ենք, որ Վանաձորում բացեցինք ևս մեկ մասնաճյուղ, որն ունի ընդարձակ և ժամանակակից սպասարկման սրահ: Հաճախորդներին հարմարավետ սպասարկելու համար մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով», - նշում է  Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

«Գուգարք» մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարել հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:

Այժմ Յունիբանկն ունի 48 մասնաճյուղ, բայց մինչև տարեվերջ նախատեսում է էլ ավելի ընդլայնել սպասարկման ցանցը` նոր մասնաճյուղեր բացելով Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ