News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը առանց վաղաժամ ազատման իրավունքի 53 ցմահ ազատազրկման է դատապարտել տղամարդուն, որը մեղադրվում է 2013թ․ սիրիական սահմանի մոտ պայթյուն պատրաստելու մեջ, որի հետեւանքով տասնյակ մարդիկ էին մահացել՝ հայտնում է պետական Anadolu գործակալությունը։

2013թ․ մայիսի 11-ին սահմանամերձ Ռեյխանլի քաղաքում երկու ռումբ էր պայթեցվել։

Թուրքիայի 34-ամյա քաղաքացի Յուսուֆ Նազիկը դատապարտվել էր մեկ ցմահ ազատազրկման՝ պետության միասնականությունը խախտելու համար, եւ 52 ցմահ ազատազրկման՝ 52 մարդու սպանության համար։

Նա նաեւ դատապարտվել է լրացուցիչ 5306 տարվա եւ 6 ամսվա ազատազրկման՝ մեղադրվելով տարատեսակ այլ հանցագործությունների, ներառյալ 130 մարդու սպանության փորձի, զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու, անօրինական պայթուցիկներ պահելու եւ այլնի մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ