News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ցանկացած մարդու շուրջ կարող է ստեղծվել այդ մարդու աջակիցների կազմակերպություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքի» ստեղծմանը։

«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, եւ մեզ մոտ գործում է հավաքների ազատությունը, ցանկացած մարդ ցանկացած գաղափարի շուրջ կարող են հավաքվել եւ ցանկացած մարդու շուրջ կարող են ստեղծել այդ մարդու աջակիցների կազմակերպություն, եթե օրենք չեն խախտում, եթե օրենք են խախտում, արդեն ուրիշ հարց է»,- նշեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ իշխանությունների համար այս դաշինքի սպառնալիք լինելու հարցը լուրջ չէ. «Նաեւ մենք ունենք խոսքի ազատություն, եւ ցանկացած կարծիք քաղաքացիները կարող են արտահայտել, այլ հարց է, որ այդ կարծիքն արտահայտողին չի կարելի խանգարել։ Քանի դեռ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում, ինչ-որ կազմակերպություն են ստեղծում ինչ-ինչ գաղափարների շուրջ, որոնք մենք կարող է չընդունենք, բայց դա նրանց իրավունքն է։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությունների համար սպառնալիք լինելու հարցին, ապա դա լուրջ չի»։

Անդրադառնալով Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Տեր-Ղուկասյանի նամակին ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին, պատգամավորը դրական համարեց, որ երկխոսություն կա Հայաստանի եւ Արցախի ղեկավարության միջեւ. «Սակայն այդ երկխոսության մեջ պետք է հստակ սահմանագծեր պահպանվեն, իսկ տվյալ դեպքում այդ սահմանագծերը խախտվել են, թե չէ, թող ՀՀ եւ Արցախի քաղաքացիները որոշեն»։

Իսկ Վիտալի Բալասանյանի դիտարկման մասին, որ եթե Արցախի նախագահները դիմել էին, ՀՀ իշխանությունները պետք է փոխեին խափանման միջոցը, Զոլյանն ասաց. «Ամբողջ հեղափոխության իմաստներից մեկն էր, որ դատական իշխանությունն անկախ լինի եւ քաղաքական հրամայականներին չենթարկվի, այսինքն՝ իրավական գործընթաց է, որին ոչ ոք չպետք է ենթարկվի»։

Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ