News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան կոչ են արել վերջ դնել Սիրիայի հյուսիսարեւմտյան մասում իրավիճակի ռազմական լարվածությանը՝ հայտարարելով, որ իրենք լրջորեն անհանգստացած են վերջերս տեղի ունեցած բռնությամբ, որը հանգեցրել է ավելի քան 120 խաղաղ բնակիչների մահվանը՝ հայտնում է Reuters-ը։

«Այս ռազմական լարվածությունը պետք է դադարեցվի»,- ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական արտգործնախարարության կողմից։

«Բնակավայրերին ուղղված օդային հարվածները, անկանոն ռմբակոծությունները, ինչպես նաեւ քաղաքացիական եւ մարդասիրական ենթակառուցվածքի, մասնավորապես՝ դպրոցների եւ բժշկական հաստատությունների վրա հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտումներ են»,- ասվում է հայտարարության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ