News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովը մերժել է Ստամբուլի 39 ընտրատեղամասերում նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու ընդդիմադիր կուսակցությունների պահանջը, որը բարձրացվել էր քաղաքապետի կրկնակի ընտրությունների որոշումից հետո՝ հայտնում է AP-ը։

ԳԸՀ-ն նաեւ մերժել է անցյալ տարվա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու ընդդիմության խնդրանքը։

Անցյալ շաբաթ Գերագույն ընտրական հանձնաժողովը որոշում էր կայացրել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին՝ հունիսի 23-ին նշանակելով Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններ՝ հայտարարելով, որ ընտրություններին հետեւող որոշ պաշտոնյաներ պետական ծառայողներ չեն եղել, ինչպես պահանջում է օրենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ