News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իր չինացի գործընկեր Վան Իի հետ հանդիպմանը հայտարարվել է Իրանի նավթային հատվածի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցների անօրինական բնույթի մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հաստատել ենք Իրանից նավթի արտահանման դեմ ուղղված Վաշինգտոնի միակողմանի հակաիրանական պատժամիջոցների անօրինական բնույթը»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ հայտարարել է, որ ակնակալում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Իրանի թեմայով անկեղծ զրույց եւ հուսով է պարզաբանումներ ստանալ այն մասին, թե ինչպես է ամերիկյան կողմը մտադիր դուրս գալ ճգնաժամից, որը ստեղծվել է իրանական միջուկային ծրագրի Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շուրջը։  

Լավրովի եւ Պոմպեոյի հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ Սոչիում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ