News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պեկինը շահագրգռված չէ միջուկային զինաթափման բանակցություններում Մոսկվայի եւ Վաշինգտոնի մասնակցությամբ:

Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանը շահագրգռված չէ եւ միջուկային զինաթափման բանակցություններում չի տեսնում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միանալու անհրաժեշտությունը, քանի որ Չինաստանի միջուկային զինանոցը մշտապես պահվում է նվազագույն մակարդակում, որը համապատասխանում է պաշտպանության քաղաքականության շահերին», - ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարը:

Ընդ որում նա հավելել է, որ այդ թեմայով Մոսկվայի եւ Վաշինտտոնի բանակցությունները մեծ նշանակություն ունեն համաշխարհային կայունության պահպանման համար:

«Մենք հույս ունենք, որ ամերիկյան կողմը կարձագանքի ՌԴ-ի՝ առաջիկայում միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին վերադառնալու եւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման  պայմանագիրը երկարաձգելու շահագրգռվածությանը: Այս դիրքորոշումը համապատասխանում է համաշխարհային հանրության ընդհանուր շահերին», - ասել է Վան Ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ