News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել, սակայն կարեւոր է լուծել մնացած հարցերը եւ միաժամանակ հրաժարվել  միմյանց հասցեին անիմաստ մեղադրանքներից: Այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, «ՌԻԱ Նովոստին»:

«Չին-ամերիկյան առեւտրային բանակցությունները երկու կողմերի ջանքների շնորհիվ արդեն լուրջ եւ զգալի առաջընթացի են հասել», - Սոիչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է Վան Ին:

Խոսելոթվ ԱՄՆ հետ մնացած տարաձայությունների մասին՝ չինացի նախարարն ընդգծել է, որ նման հանգամանքներում  պարզապես անիմաստ է միակողմանիորեն մեղադրել մյուս կողմին եւ առավել եւս, պատասխանատվությունը մյուսների վրա դնել». «Դա միայն կխորացնի իրավիճակը», - ասել է Վան Ին:

Նրա խոսքով՝ Չինաստանը պաշտպանելու է իր եւ միջազգային առեւտրի շահերը:

«Ես կարծում եմ, որ եթե բանակցությունների ընթացքը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին, ապա կարծում եմ, որ երկու կողմերի թիմերի մոտ (բանակցողների՝խմբ.) բավականաչափ հնարավորություններ եւ իմաստություն կլինի ռացիոնալ պահանջների հետ  փոխշահավետ համաձայնոթյան հասնելու համար», - ասել է Վան Ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ