News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ը իր անհանգստությունն է հայտնել Օմանյան ծոցում մի քանի առեւտրային նավերի վրա իրականացված հարձակման կապակցությամբ եւ նախազգուշացրել է արտասահմանյան երկրների դավադրության մասին, ինչը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին կիրակի օրը Օմանյան ծոցում մի քանի նավերի մասնակցությամբ միջադեպն անվանել է «տագնապալի ու ափսոսանքի արժանի» եւ կոչ է արել ջանքեր ձեռնարկել միջադեպի պատճառները պարզելու համար։ Ափսոսանք հայտնելով տարածաշրջանի նավարկության եւ ծովային տրանզիտի վրա միջադեպի ունեցած բացասական հետեւանքների համար, Մուսավին նախազգուշացրել է անբարյացակամների կողմից տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը խախտելուն ուղղված դավադրությունների հավանականության մասին։ 

Նա տարածաշրջանի երկրներին կոչ է արել աչալրջություն ցուցաբերել ավանտյուրիզմի ամեն դրսեւորման հանդեպ։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի ներկայացուցիչները հայտարարել էին իրենց տանկերների վրա հարձակումների մասին։ Սաուդյան Արաբիան միջադեպը «նավթի միջազգային մատակարարումների հուսալիությունը խափանելու փորձ» էր անվանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ