News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր և հույս ունեմ դատարանը կմերժի այն։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Քոչարյանի և մյուսների գործով դռնբաց նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը։

Վերջինս հայտարարեց, որ Քոչարյանի պաշտպաններից ավելի շատ կցանկանար բովանդակային փաստարկներ լսել։

«Քրեական դատավության մեջ ցանկացած պաշտպան ներկայացնում է իր պաշտպանյալի դիրքորոշումը։ Պարոն Քոչարյանի փաստաբանները պրոֆեսիոնալ իրավաբաններ են, և ես շատ ցավում եմ, որ այս կարևորության գործը ինչ–որ դռնից մտնելու, մյուս դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու վրա ծախսվեց, մենք ավելի շատ բովանդակային փաստարկներ էինք ակնկալում լսել»,- ասաց նա։

Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Մարտի մեկի գործով շոկային նյութեր կան, Վահե Գրիգորյանն ասաց, թե այդ բոլոր նյութերի մասին ոչ միայն խոսելու են, այլև այդ նյութերը հետազոտվելու են հրապարակային դատաքննության ընթացքում։

«Քանի դեռ դատարանը չի որոշել նյութերի հետազոտման կարգի շրջանակներում որ նյութերն են գաղտնիացվելու, իսկ որոնք՝ չէ, ես ձեռնպահ կմնամ որևէ տեղեկություն հայտնելու այնպիսի նյութերի մասին, որոնք, շատ հնարավոր է, ռազմական կամ պետական գաղտնիքի նկատառումներով կգաղտնիացվեն», - ասաց նա՝ նշելով, որ երբ հայտարարել է դրանք շոկային են, շատ մեղմ է արտահայտվել։

Խոսելով «0038» հրամանից՝ փաստաբանը նշեց, որ այդ հրամանից տեղյակ լինելը կամ չլինելը դաշտ է նետվել քարոզչամիջոցների կողմից՝ իբրև Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնական սյուն։

«Խոսքը հրամանին ծանոթ լինելու մասին չէ, շատ հնարավոր է, որ մարդը ծանոթ չլիներ այդ հրամանին։ Խոսքը վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք հսկայածավալ զորամիավորումներ տեղափոխելուն, խոսքը վերաբերվում է հրազեն գործադրելուն, մահաբեր ուժ գործադրելուն, խոսքը վերաբերում է բոլոր այն գործողություներին, որոնց մասին ամբաստանյալ Քոչարյանը չէր կարող չիմանալ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Քոչարյանը հերքում է բանակի ներգրավումը մարտի 1-ի դեպքերին, Գրիգորյանն ասաց. «Ես կուզեմ, որպեսզի նա դատարանում հստակ հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ երկու հազար սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածություն ունեցող ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երևանի կենտրոն։ Եվ, որ նրան չեն զեկուցել մադրկանց սպանությունների պատճառների մասին ու առհասարակ, հարյուրավոր զինծառաողների, քաղաքացիական անձնաց ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին։ Նա պիտի դա հստակ հայտարարի»,- ասաց Վահե Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ