News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի 15 զինծառայողներ մայիսի 13-ից 16-ը կմասնակցեն Բուլղարիայի Հանրապետությունում անցկացվող «Հորիզոնից այն կողմ-2019» միջազգային զորավարժությանը: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորավարժությանը ՌՈ խաղաղապահ դասակի մասնակցության պայմանավորվածությունը, ի թիվս հետագա համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք համաձայնությունների, ձեռք էր բերվել նախորդ տարի՝ Սոֆիա քաղաքում անցկացված ռազմական ոստիկանության պետերի ամենամյա համաժողովի ընթացքում, որին մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ