News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի մեկի մայր գործով մինչ այս պահը որևէ մեկին մեղադրանք է չի առաջադրվել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, Քոչարյանի և մյուսների գործով նախնական դատական նիստից հետո հայտարարեց Մարտի մեկի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը։

NEWS.am–ի հարցին, թե մայր գործով որևէ տեղաշարժ կա՞, արդյոք հայտնի՞ են 10 զոհերի սպանության մեղավորները, Գրիգորյանը պատասխանեց.

«Մայր գործով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չգիտեմ, թե այդ գործով քննչական աշխատանքն ուր է հասել, բայց գիտեմ, որ գործով բավականին ինտենսիվ քննություն է ընթանում»։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործն անջատվել է դեռեւս 2008 թվականին հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բուն քրեական գործից։

Քոչարյանի և մյուսների գործը վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։

Քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ