News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

 «ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական նտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից, ստանալով դոցենտի կոչում, որպես դոցենտ: Մինչ պրոռեկտոր նշանակվելը ղեկավարում էր նույն ամբիոնը, որի վարիչի պաշտոնում ընտրվել էր 2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդում: 2012 թ. մինչեւ այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է:

Մասնակցել է բազմաթիվ ազգային եւ միջազգային գիտաժողովների,

սեմինարների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ եւ ԵՄ երկրներում, հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, այդ թվում՝ 10 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Ազատ տիրապետում է ռուսերենին եւ անգլերենին:

Դիանա Գալոյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ , իսկ հրապարակումներին՝ այստեղ»:

Նշենք, որ 168.am-ի փոխանցմամբ՝ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ