News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 23
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել քննել Apple-ի դեմ՝ App Store հավելվածների խանութի պատճառով հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ օգտատերերի հայցը, հայտնում է Reuters-ը:

Երբ հայտնի է դարձել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մասին, Apple-ի բաժնետոմսերի գինը մոտ 5 տոկոսով նվազել է:

Bloomberg գործակալությունը Apple-ի բաժնետոմսերի գնանկումը կապում է ոչ միայն հայցին ընթացք տալու դատարանի որոշման հետ, այլեւ այն բանի հետ, որ Չինաստանը հայտարարել է հունիսի 1-ից ամերիկյան որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին:

Հայցվորները պնդում են, որ Apple-ը մենաշնորհատիրոջ նման է գործում՝ թույլ տարլով իր սմարթֆոնների հավելվածները տեղադրել միայն App Store-ի միջոցով:

Apple-ը փորձել է հասնել հայցը վարույթ չընդունելուն: Կորպորացիան պնդել է, որ մշակողներն իրենք են App Store-ում գներ սահմանում, իսկ Apple-ը որպես գործակալ միայն միջնորդավճար է ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհի ՏՏ ընկերություններում տարեսկզբից կրճատումների թիվը գերազանցել է 236 հազարը
Տվյալները վկայում են, որ տեխնոլոգիական ոլորտում 2023 թվականի վերջին կրճատումների թիվը զգալիորեն կգերազանցի անցյալ տարվա ցուցանիշը
Alibaba Group-ը մտադիր է 2 մլրդ դոլար ներդնել Թուրքիայում
Էվանսը նաև հայտնել է, որ Alibaba-ն Թուրքիայում ներդրել է 1,4 մլրդ դոլար․․․
«Հավք» ԱԹՍ մրցույթի իրականացման համար 15 մլն դրամ հատկացվեց. այն կլինի երեք անվանակարգերում
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 14-ի նիստում որոշեց 2023թ. սեպտեմբերին…
Binance-ի գործադիր տնօրեն Բրայան Շրյոդերը հրաժարական է տվել. Bloomberg
Այս քայլն առաջին հերթին կապված է ԱՄՆ կառավարության կողմից ընկերության գործունեության սահմանափակումների հետ...
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Մասկին մեղադրել է X սոցցանցի օգտատերերի անվտանգությունը խախտելու մեջ
Հայցվորի պնդմամբ՝ սոցցանցը ճնշում է գործադրել սեփականատեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք հեռացնեն իշխանությունների տեսանկյունից խնդրահարույց կոնտենտը:
ԲՏԱ նախարարը Իրանի դեսպանին է ներկայացրել 2 երկրների տեխնոլոգիական ընկերությունների համագործակցության քայլերը
Նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ դեսպանի ներկայացրած ցուցանիշները շատ ոգևորիչ են, նաև հիշեցրել է, որ շատ տպավորված էր «ԴիջիԹեք Էքսպո 2022» ցուցահանդեսի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ