
Apple ընկերությունը սկսել է սեփական բանկային քարտեր տրամադրել՝ Twitter-ի իր էջում տեղեկացնում է բլոգեր Բեն Գեսկինը՝ հայտնում է RNS-ը։
Մարտի վերջին Apple-ի ղեկավար Թիմ Կուկը եւ փոխնախագահ Ռաու Ջենիֆեր Բեյլին ներկայացրել են վիրտուալ վճարային Apple Card-ը։ Շնորհանդեսը անցկացվում է Կուպերտինոյում Սթիվ Ջոբսի թատրոնում։
Օգտատերն այն կարող է պատվիրել Apple Pay-ի միջոցով։ Քարտի տիրոջը միշտ հասանելի կլինի այն տեղեկատվությունը, թե ինչ գումար կա քարտի վրա, որտեղ եւ երբ են օգտատերերը կատարել այս կամ այն տրանսակցիան։ Ծառայության կարգավորումները թույլ են տալիս օգտատիրոջը այս կամ այն վճարման, տուգանքների մարման եւ այլ հիշեցումներից օգտվել։