News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Բրյուսելում հանդիպման ժամանակ հայտնել է Իրանի կողմից եվրոպական դաշնակիցների եւ ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձանց հանդեպ սպառնալիքների «սրման» մասին՝ տեղեկացրել է Իրանի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Բրայան Հուքը՝ հայտնում է Reuters-ը։

«Իրանն իրենից ներկայացնում է աճող սպառնալիք»,- հայտարարել է Հուքը՝ նշելով, որ Պոմպեոյի այցը Սոչի, որտեղ նա կհանդիպի Պուտինի եւ Լավրովի հետ, շատ ժամանակին էր։

Պոմպեոն չեղարկել էր այցը Մոսկվա՝ դրա փոխարեն երկուշաբթի օրը Սոչիի ճանապարհին կանգ առնելով Բրյուսելում։

Հուքի խոսքերով, Պոմպեոն, գտնվելով Բրյուսելում, քննարկել է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերին մի քանի նավթային տանկերների վրա հարձակման տեղեկատվությունը։

Այն հարցին, թե մեղադրում է արդյոք Պոմպեոն հարձակման մեջ Իրանին, Հուքը պատասխանել է․ «Մենք քննարկել ենք այն, որ ենթադրաբար հարձակում է եղել կոմերցիոն նավերի վրա։ ԱՄԷ-ն դիմել է մեզ հետաքննությանը օգնություն ցուցաբերելու խնդրանքով»։

Ավելի վաղ ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել էր, որ նախօրեի առավոտյան չորս առեւտրային նավերը «դարձել էին սաբոտաժի թիրախ» պետության բացառիկ տնտեսական գոտում, զոհեր եւ տուժածներ, ինչպես նաեւ «վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր սուբստանցի արտահոսք» չի գրանցվել։ Երկրի իշխանությունները «ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները» եւ սկսել միջադեպի հետաքննությունը՝ «տեղի եւ օտարերկրյա կառույցների հետ համատեղ»։

Նավագնացությունը եւ նավահանգիստների աշխատանքը չի խախտվել։ Հայտարարությունում չի նշվել, թե ով է կարող է կանգնած լինել գրոհի հետեւում։ Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել են կատարվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ