News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է G20-ի գագաթաժողովում հանդիպել Չինաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սի Ցզինպինի եւ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնում է Reuters-ը։

Թրամփի խոսքերով, Սի Ցզինպինի հետ հանդիպումը կարող է արդյունավետ լինել, քանի որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային պատերազմը սրվել է այն բանից հետո, երբ չէր հաջողվել համաձայնության գալ նախորդ շաբաթ բարձր մակարդակով հանդիպման ժամանակ։ «Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք։ Մենք պատրաստվում ենք հանդիպել, ինչպես գիտեք, G20-ին Ճապոնիայում, եւ դա, կարծում եմ, շատ արդյունավետ հանդիպում կլինի»,- ասել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ պատրաստվում է հանդիպել նաեւ Վլադիմիր Պուտինի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ