News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մայիսի 13-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին:

Արտգործնախարարներ Մնացականյանը եւ Քովենին ընդգծել են տարբեր ոլորտներում Հայաստանի եւ Իռլանդիայի միջեւ համագործակցության խորացման ուղղությամբ առկա մեծ ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկխոսության առավել ակտիվացման, ինչպես նաեւ երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարեւոր ուղղություն առանձնացվել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: 

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ առկա համագործակցության եւ փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվել է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ որպես բազմակողմ համագործակցության, փոխշահավետ կապերի ստեղծման ձեւաչափ:

Հայաստանի եւ Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ Արեւելյան գործընկերության 10-ամյակի եւ նախարարական հանդիպման ժամանակ ծավալված քննարկումների շուրջ՝ ընդծելով, որ հոբելյանը լավ առիթ է արձանագրված ձեռքբերումներին անդրադառնալու, ինչպես նաեւ հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները ուրվագծելու առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ