News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ սրբել, ակցիայի ժամանակ դրոշը հայտնվել է գետնին, բայց աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ արձագանքելով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի քննադատությանը, թե ակցիայի ժամանակ տրորել է ՌԴ դրոշը։

«Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ սրբել, այո, այդ ակցիայի ժամանակ դրոշը հայտնվել է գետնին, ինչ-որ դրվագում այդ դրոշի վրա ոստիկան էլ է կանգնած եղել, բայց իմ խորին համոզմամբ՝ ոստիկանն էլ չէր մաքրում կոշիկները դրոշի վրա, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը, էլ չեմ ասում, որ ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել»,- ասաց նա:

Դավիթ Գեւորգյանը հիշեցրեց՝ բողոքի ակցիան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո։ Մարզպետը ընթերցեց այդ օրերին արած իր գրառումը՝ ցույց տալու, որ հակառուսական որեւէ տրամադրություն չի ունեցել։ Նույն գրառման մեջ նա Պերմյակովին հիշել էր «անասուն» բառով եւ հիմա, ասաց, չի զարմանա, եթե այդ բառի համար Էդմոն Մարուքյանն իրեն դատի տա։

Նա հայտարարեց, որ Մարուքյանի այդ գործողությունը դրսից մարդ բերելու տպավորություն է թողնում եւ դիմեց նրան․ «Ում եք ծառայում ձեր այս գործունեությամբ, պարոն Մարուքյան»։

Գեւորգյանը նաեւ անդրադարձավ Մարուքյանի անցած ճանապարհին, ասաց, որ չի մոռացել նրա երրորդ ճանապարհը․ «Ձեր երրոդ ճանապարհը չկար ու գոյություն չուներ, ձեր երրորդ ճանապարհը այլեւայլ տեղերում էր գծվել ու որոշվել, որը մերժեց ժողովուրդը անվերադարձ։

Հիմա էլ ձեր երկրորդ ճանապարհը չկա ու չի լինելու»,- ասաց նա։

Մարզպետ Գեւորգյանը հերքեց նաեւ իր անվանն առնչվող այլ տեղեկություններ, հայտարարեց, որ երբևիցե «Yandex» տաքսի չի վարել, եւ ոչ էլ գազալցակայանում ձեռքերին ազատություն է տվել ՀԴՄ չստանալու համար:

Հիշեցնենք , որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառում էր արել՝ անթույլատրելի համարելով, որ ՌԴ դրոշը տրորած մարդը ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն է ստացել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ