News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ կտուժի», եթե «սպառնա ԱՄՆ-ի շահերին»։

«Տեսնենք, թե ինչ կլինի Իրանի հետ։ Եթե նրանք որեւէ բան անեն, դա կլինի շատ մեծ սխալ։ Եթե նրանք որեւէ բան անեն, նրանք շատ կտուժեն»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։

Նշենք, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելք ավիակիր եւ ռմբարկուներ է ուղարկել՝ հիմնվելով այն բանի վրա, որ Իրանն իբր գրոհներ է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա։

Ավելի վաղ ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել էր, որ նախօրեի առավոտյան չորս առեւտրային նավերը «դարձել էին սաբոտաժի թիրախ» պետության բացառիկ տնտեսական գոտում, զոհեր եւ տուժածներ, ինչպես նաեւ «վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր սուբստանցի արտահոսք» չի գրանցվել։ Երկրի իշխանությունները «ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները» եւ սկսել միջադեպի հետաքննությունը՝ «տեղի եւ օտարերկրյա կառույցների հետ համատեղ»։

Նավագնացությունը եւ նավահանգիստների աշխատանքը չի խախտվել։ Հայտարարությունում չի նշվել, թե ով է կարող է կանգնած լինել գրոհի հետեւում։ Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել են կատարվածը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ