News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը ներկայացրել է բարեփոխված ռազմական ծրագիր, որը նախատեսում է Մերձավոր Արեւելք ուղարկել մինչեւ 120 հազար զինվորական, եթե Իրանն արագացնի միջուկային զենքի մշակումը կամ հարձակվի ամերիկացի զինվորականների վրա, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով ազգային անվտանգության համար պատասխանատու մի քանի ամերիկացի պաշտոնյաների, որոնք նոր ծրագրին ծանոթ են:

Շանահանը ծրագիրը ներկայացրել է մայիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով գլխավոր օգնականների հետ հանդիպման ժամանակ:

Նոր ծրագիրը կազմվել է «բազեների» ճնշման ներքո՝ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ղեկավարությամբ, հայտնում է պարբերականը:

Պարբերականի փոխանցմամբ՝ ծրագրում նշված զինծառայողների թիվը «ապշահար» է արել նրանցից շատերին, ովքեր ծանոթացել են դրա հետ, քանի որ գրեթե այդքան ամերիկացի զինծառայող է 2003 թվականին մասնակցել Իրաք ներխուժմանը:

Ընդ որում՝ բարեփոխված ծրագրով չի նախատեսվում Իրանի դեմ ցամաքային գործողություն, ինչի համար շատ ավելի մեծ թվակազմով զորք կպահանջվեր, հայտնում է New York Times-ը:

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր Իրանի կողմից սպառնալիքի կտրուկ աճի մասին եւ դրա հետ կապված տարածաշրջան էր ուղարկել ավիակիրների խմբավորում ու ռազմակավարական ռմբակոծիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ