News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ 94-ամյա Ջիմի Քարթերը կոտրել է ազդրի վզիկը, վիրահատությունը հաջող է անցել, նշված է Քարթերի Նախագահական կենտրոնի մամուլի հաղորդագության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այսօր առավոտյան վայրի հնդկահավերի որսի գնալիս ԱՄՆ նախկին նախագահը Ջորջիա նահանգի Փլեյնսի իր տանը վայր է ընկել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վիրահատություն է կատարվել, վիրաբույժները նշել են, որ այն հաջող է անցել: Քարթերը տանն է ապաքինվում:

«Նախագահ Քարթերն ասել է, թե գլխավորապես մտահոգվում է այն պատճառով, որ վայրի հնդկահավերի որսի սեզոնն այս շաբաթ ավարտվում է, իսկ նա դեռեւս լիմիտը չի ընտրել (թռչունների թիվը, որոնց կարող էր կրակել – խմբ.): Նա հույս ունի, որ Ջորջիա նահանգն իրեն թույլ կտա չլրացրած լիմիտն օգտագործել հաջորդ տարի»,- հստակեցրել են նախագահական կենտրոնից:

Քարթերը ԱՄՆ նախագահն է եղել 1977-1981 թվականներին: Նա ԱՄՆ բոլոր նախկին նախագահներից ամենատարեցն է: Վերջին տարիներին Քարթերը բուժվել է ուղեղի քաղցկեղից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ցուցարար անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ…
«Թողեք էդ տղուն, մի խփեք». ոստիկանները թեւերն ոլորելով տարան մի երիտասարդի
Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց...
Քիչ առաջ ձերբակալեցին Տաթեւիկ Վիրաբյանին. Արսեն Բաբայան
Ինքը տեղյակ էր, սպասում էր, պատրաստ էր...
Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ
Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ