News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 22
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ալյասկա նահանգում 2 հիդրոօդանավի վթարի հետեւանքով զոհվել է 5 մարդ, մեկն անհայտ կորած է համարվում, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով Princess Cruises շրջագայությունների ընկերությանը:

Հաղորդվում է, որ զոհվածների թվում են 4 ուղեւոր եւ հիդրոօդանավերից մեկի օդաչուն: Տուժած 10 մարդու տեղափոխել են հիվանդանոց, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, եւս երեքի վիճակը՝ ծանր:

Ընկերությունն իր ցավակցությունն է հայտնել վթարի հետեւանքով տուժածներին եւ նրանց ընտանիքներին:

Ավելի վաղ Ketchikan KRBD ռադիոկայանը, վկայակոչելով ԱՄՆ առափնյա ծառայությանը, հայտնել էր, որ երկուշաբթի 2 հիդրոօդանավ Ալյասկայի Կետչիկան քաղաքի մոտ վթարի են ենթարկվել: Պատահարի հետեւանքով 10 մարդ վնասվածքներ է ստացել, 6-ը համարվում է անհայտ կորած:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Princess Cruises ընկերության հիդրոօդանավերը ուղեւորներին էքսկուրսիա էին տանում, երբ տեղական ժամանակով մոտ 13:00-ին տեղի է ունեցել օդանավերի օդային բախումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Հավաքի մասնակիցների կողմից ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ ցուցարար անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում
Բերման ենթարկված անձանց հետ այս պահին տեղի են ունենում առանձնազրույցներ…
«Թողեք էդ տղուն, մի խփեք». ոստիկանները թեւերն ոլորելով տարան մի երիտասարդի
Երեւանի Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը, միջադեպ գրանցվեց...
Քիչ առաջ ձերբակալեցին Տաթեւիկ Վիրաբյանին. Արսեն Բաբայան
Ինքը տեղյակ էր, սպասում էր, պատրաստ էր...
Կառավարության դիմաց սեպտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28 մասնակից. ՔԿ
Նախական տվյալներով՝ սեպտեմբերի 20-ին՝ երեկոյան, Հանրապետության Հրապարակում անցկացված զանգվածային հավաքի ընթացքում հավաքի առանձին...
Ամենաշատ