News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 21
USD
386.35
EUR
413.47
RUB
4
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական բանկը ԱՄՆ-ի հետ փոխադարձ տուրքերի բարձրացման ֆոնին իջեցրել է յուանի փոխարժեքը դոլարի նկատմամբ 0,6 տոկոսով, վկայում են կարգավորողի տվյալները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Չորեքշաբթի ԿԲ-ն միջին փոխարժեքը սահմանել է 6,8365 մեկ դոլարի դիմաց՝ 411 կետով թույլ, քան մեկ օր առաջ, երբ փոխարժեքը 6,7954 էր։

ԱՄՆ-ի հետ շարունակվող  առեւտրային պատերազմի ֆոնին չինական արժույթի փոխարժեքը զգալիորեն թուլացել է տարեսկզբից։ Կենտրոնական բանկը հավաստիացրել է, որ կպահպանի փոխարժեքը ռացիոնալ ու կայուն մակարդակում։ Երկրի իշխանությունները, այդ թվում վարչապետ Լի Կեցյանը, քանիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում յուանի փոխարժեքը վերածել առեւտրային վեճի արձագանքման գործիքի։

Բլումբերգ գործակալությունը մինչ այդ, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը Չինաստանի հետ առեւտրային բանակցություններում կխնդրի Պեկինին պահպանել յուանի կայուն փոխարժեքը, եւ այդ հարցը բարձրացվել է բանակցությունների մի քանի փուլերում։ ԱՄՆ-ը նշել է, որ յուանի արժեզրկման ցանկացած փորձ ԱՄՆ-ի կողմից ավելի բարձր սակագների կհանգեցնի։ Բլումբերգը հավելել է, որ յուանի արժեզրկումը կարող է Չինաստանի ներմուծման վրա ամերիկյան մաքսատուրքերին դիմակայելուն ուղղված ռազմավարություն լինել։

2015 թվականի օգոստոսին Չինաստանի Ժողովրդական բանկը իջեցրեց յուանի փոխարժեքը դոլարի հանդեպ (միանգամից 3 տոկոսով՝ 6,2-ից հասցնելով 6,4-ի), ինչը ցնցեց համաշխարհային ֆոնդային շուկաները։ Ավելի ուշ չինական ԿԲ-ն ջանքերն ուղղեց յուանի կայունացմանը։ Դրանից հետո տեղի ունեցան չինական արժույթի թուլացման եւս երեք ալիքներ։ Առաջին ալիքից հետո փորձագետները պնդում էին, որ Չինաստանի ԿԲ-ն միտումնավոր արժեզրկում է յուանը արտահանումը խթանելու համար։ Չինաստանի իշխանությունները հերքել են այդ հայտարարությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխեց 1 մլրդ ՀՀ դրամի և 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերը
Պարտատոմսերի պահանջարկն էապես գերազանցեց առաջարկը...
Հայտնաբերվել են հուշանվերային «թղթադրամներ», որոնք նմանակում են ԿԲ-ի թողարկած նոր սերնդի թղթադրամներին
Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով…
Թուրքական լիրայի փոխարժեքը նորից իջնում է
Երկուշաբթի առավոտյան մեկ դոլարը վաճառվում է 27 լիրայով...
ՌԴ ԿԲ-ն առանցքային տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 13%
ԿԲ խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին...
Ֆասթ Բանկը՝ «Մարզահամերգային համալիրի 40-ամյակ»-ին նվիրված միջոցառումների հովանավոր
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 40 տարեկան է...
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ