News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պոլ Սեզանի (1839-1906) Bouilloire et fruits («Կուժ եւ մրգեր») նատյուրմորտը Christie's աճուրդում վաճառվել է 59 մլն 295 հազար դոլարով: Այս մասին նշված է աճուրդի տան կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ֆրանսիացի գեղանկարչի ստեղծագործությունը, որը նա նկարել է 1888 եւ 1890 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում, աճուրդի ամենաթանկ լոտն է դարձել, որը նվիրված էր իմպրեսիոնիստների եւ ժամանակակից արվեստի ստեղծագործություններին: Սեզանի նկարի հետ միասին 40 մլն դոլարով վաճառվել է Վինսենթ Վան Գոգի (1853-1890) Arbres dans le jardin de l'asil... («Ծառեր հիվանդանոցի բակում») բնանկարը: Երկու նկարներն էլ մինչեւ վերջին ժամանակները պահվում էին Սայ Նյուհաուսի արվեստի հավաքածուների արխիվում, որը 2017 թվականին մահացել է 89 տարեկանում:

Աճուրդում վաճառվել է նաեւ Tete («Գլուխ») կեսմետրանոց կրաքարե քանդակը, որը 1911-1912 թվականներին ստեղծել է իտալացի նկարիչ եւ քանդակագործ Ամադեո Մոդիլյանին (1884-1920): Քանդակի վերջնական արժեքը կազմել է 34 մլն 325 հազար դոլար, չնայած ավելի վաղ Christie's-ը Մոդիլյանիի՝ նույն անվանումով մեկ այլ քանդակ վաճառել էր 70,7 մլն դոլարով:

Աճուրդում վաճառվել են նաեւ Պաբլո Պիկասոյի (1881-1973), Օգյուստ Ռենուարի (1841-1919), Անրի Մատիսի (1869-1954), Էդգար Դեգայի (1834-1917), Կլոդ Մոնեի (1840-1926) եւ այլոց ստեղծագործությունները: Երկուշաբթի ընդհանուր վաճառվել է 399 մլն 41 հազար դոլարի մասնավոր հավաքածուների արվեստի ստեղծագործություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ