News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր սեփականատեր ու պատգամավոր Գագիկ Ծառուկյանը հայտնվել է տարբեր ուղղություններով «կրակի տակ»՝ է՛լ մանդատից զրկելու հարցը, է՛լ ցեմենտի խնդիրը, է՛լ գազալցակայանները, է՛լ «Առինջ մոլում» ստուգումները, է՛լ Ծաղկաձորի ճոպանուղու վերաբերյալ օֆշորային բացահայտումներն ու տարիներ շարունակ թույլ տված հարկային չարաշահումները:

Այսօր՝ մայիսի 14-ին, լրանում է տասնօրյա ժամկետը, երբ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում ուսումնասիրվում էին քրեական գործ հարուցելու հիմքերը: ՀՔԾ-ից մեզ տեղեկացրին, որ այսօր արդեն որոշում կկայացվի՝ արդյոք հարուցվո՞ւմ է քրեական գործ, թե՞ ոչ:

ՀՔԾ-ի այս որոշմանն են սպասում նաեւ Ազգային ժողովում: Իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ պատգամավոր Գ.Ծառուկյանի վարքը քննելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծել-չստեղծելու մասին որոշում կկայացնեն իրավապահների եզրակացության հիման վրա:

Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ճակատագիրը կորոշվի, թերեւս, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքներով:

Իսկ ահա գազալցակայաններում Պետական եկամուտների կոմիտեի հայտնաբերած չարաշահումների հետ Ծառուկյանը համաձայն չէ ու «հակահարձակման» է անցել: Նրան պատկանող միանգամից 3 ընկերություններ դիմել են դատարան՝ բողոքարկելով ՊԵԿ-ի որոշումները եւ պահանջելով անվավեր ճանաչել համալիր հարկային ստուգումների արդյունքում կազմված ակտերը: Թե որքա՞ն գումարի մասին է խոսքը, կողմերը դեռեւս չեն հրապարակել: Ընդ որում՝ այդ 3 ընկերությունները՝ «Մուլտի-Լեոն» ՍՊԸ, «Մուլտի գազ» ՍՊԸ եւ «Մուլտի Սերվիս» ՍՊԸ, միաժամանակ 5 հայց են ներկայացրել: Դատական առաջինի քննությունը սկսվելու է մայիսի 23-ին:

Ուշագրավ եւ երկրատեւ գործընթաց է սպասվում Ծաղկաձորի ճոպանուղու հետ կապված: ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի վերջին հաղորդագրություն էր տարածել, որ մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռեւս 2004թ. պետության կողմից Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին նվիրաբերված Ճոպանուղու վճարած հարկերը 12 տարում՝ 2005-2017թթ., կազմել են ընդհանուր շուրջ 148 մլն ՀՀ դրամ, մինչդեռ միայն 2018թ. վճարվել է շուրջ 240 մլն դրամ հարկ, այսինքն՝ շուրջ 90 մլն դրամով ավելի:

ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հաշվարկել է, որ թաքցված հասույթը հասնում է գրեթե 2 մլրդ դրամի: Հարկերը չվճարելու արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր առնվազն 476 մլն դրամի վնաս:

Հարուցված քրեական գործն այժմ քննում է ՊԵԿ քննչական վարչությանը:

Պարզվել է նաեւ՝ ճոպանուղու կառավարիչները գրանցված են եղել օֆշորում, իսկ դրանց ետեւում Սեդակ Առուստամյանն է՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը եւ Ծառուկյանի ողջ ունեցվածքի կառավարիչը:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը «168 Ժամի» հետ զրույցում ճոպանուղու շուրջ կատարվողն անլուրջ որակեց: Ըստ նրա՝ չարաշահումների վերաբերյալ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները Ծաղկաձորի ճոպանուղին հետ վերցնելու փորձ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ