News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հետ կկանչի Mendez Nunez ֆրեգատը ամերիկյան Abraham Lincoln ավիակրի գլխավորած մարտական խմբի կազմից, որն ուղարկվել էր Մերձավոր Արեւելք, տեղեկացնում է El Mundo թերթը՝ հղում կատարելով գերատեչության աղբյուրներին։

Նրա տեղեկատվությամբ՝ իսպանական իշխանությունների որոշումը կրում է ժամանակավոր բնույթ։ Այն կգործի, քանի դեռ ԱՄՆ ավիակիրները կգտնվեն Մերձավոր Արեւելքի գոտում։ «Ֆրեգատը... չի մասնակցի որեւէ այլ առաքելության սկզբում նախատեսվածից բացի»,- նշել են պաշտպանության նախարարությունում՝ հիշեցնելով  ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության թեժացման մասին։

Գերատեսչությունում հաստատել են այս տեղեկությունը։ «Հաստատում ենք, որ Իսպանիան ժամանակավորապես դուրս է բերում Mendez Nunez ֆրեգատը մարտական խմբից, որը գլխավորում է ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը»,- ասել է նրա ներկայացուցիչը։

Մայիսի 5-ին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը որպես ազդանշան Իրանի իշխանություններին ՌԾՈւ խումբ է ուղարկում Abraham Lincoln ավիակրի գլխավորությամբ եւ ռմբակոծիչների մարտավարական խմբով ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ պատասխանատվության գոտի, որի մեջ մտնում է Մերձավոր Արեւելքը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ին որոշում էր ընդունել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի Զինված ուժերի էլիտար զորամասեր) մտցնել   օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Միացյալ Նահանգները այս քայլը բացատրել է այն պնդմամբ, որ ԻՀՊԿ-ն «ակտիվորեն մասնակցում է (ահաբեկչական գործունեությանը), ֆինանսավորում  եւ ահաբեկչությունը որպես պետական քաղաքականության գործիք է օգտագործում»։

Ի պատասխան՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ահաբեկչական կազմակերպությունների թվին է դասել ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։ Ապրիլի 23-ին Իրանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վավերացրել է օրինագծի բոլոր 14 դրույթները, իսկ ապրիլի 30-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ստորագրել է համապատասխան օրենքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ