News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 14-ին Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, ռազմավարական կայունության ու զինաթափման թեմաները, ինչպես նաև տարածաշրջանային սուր հարցերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կքննարկվեն առավել ակտուալ հարցերը։ Ակնհայտ է, որ դրանք են՝ երկկողմ հարաբերություններ, ռազմավարական կայունություն ու զինաթափում։ Դրանք նաև տարածաշրջանային հարցերն են՝ Իրան, Սիրիա, Վենեսուելա, Կորեական թերակղզու ապամիջուկայնացում և հնարավոր այլ հարցեր»,-ասել է Պեսկովը։

Պեսկովը հիշեցրել է, որ հանդիպումը կկայանա Սոչիում երեկոյան, Պոմպեոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ նախագահը կընդունի Պոմպեոյին և նախարարին, որոնք նախագահին կտեղեկացնեն Սոչիում իրենց քննարկումների արդյունքների մասին։

Բացի այդ, կողմերը կարող են քննարկել նաև Ճապոնիայի Օսակա քաղաքում Քսանյակի խմբի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ և ՌԴ նախագահների հնարավոր հանդիպման հարցը։

«Հնարավոր է, դեռ չգիտեմ»,-ասել է նա՝ պաատխասնելով այն հարցին, թե արդյոք այդ թեման կարող է բարձրացվել հանդիպման ընթացքում։ Կրեմլի ներկայացուցիչը ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ռուսական կողմն է առաջարկել նման հանդիպում անցկացնել։ Նա հիշեցրել է, որ վերջին անգամ նման բանակցությունները չեղարկեց ԱՄՆ նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ