News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Համացանցում է հայտնվել Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնի (Ռամա Х-ի) հարսանիքի տեսանյութը: Կադրերում պատկերված է անսովոր պահ, երբ հարսնացուն պառկած է Թաիլանդի թագավորի ոտքերի առջեւ:

Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը (Ռամա Х-ը) մայիսի 1-ին ամուսնացել է իր երկար տարիների սիրեցյալի հետ: Թաիլանդցի առաջնորդի ընտրյալը 40-ամյա թիկնապահ Սութհիդե Վաչիրալոնգկորնն է:

Տեսանյութում պատկերված է, թե թագավորի եւ գեներալի հարսանիքն ինչպես է անցել Դուսիտ պալատի Գահերի դահլիճում:

Շատերի ուշադրությունն է գրավել այն պահը, երբ հարսնացուն պառկած է Ռամա X-ի ոտքերի առջեւ: Ընդ որում՝ այս իրավիճակում ոչ մի արտառոց բան չկա՝ Թաիլանդի թագավորական ընտանիքում այսպիսին է ամուսնության արարողության մի հատվածը:

Պատկերված է, թե ինչպես է Ռամա Х-ը օրհնում կնոջը սուրբ ջրի կաթիլներով: Դրանից հետո նրա թիկնապահը նստում է կողքին:

Թագավորի եւ նրա թիկնապահի միությունը կնքվել է օրենքի ու թագավորական ավանդույթների համաձայն: Տեսանյութում պատկերված է, որ թագավորը Սութհիդեի թագադրման մասին հրաման է ստորագրում:

Պատկերված է նաեւ այն պահը, երբ Ռամա Х-ը եւ նրա կինը ստորագրում են ամուսնության պայմանագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ