News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակում է իրավիճակը թեժ մնալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու իշխանության կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ։

Քոչարյանի աջակիցներից Գագիկ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ Քոչարյանի կալանավորման որոշումը ապօրինի է եւ նա պետք է ազատ արձակվի. «Ես անցյալ տարի ակտիվ մասնակցում էի հեղափոխությանը, պայքարում էի ստի ու կեղծիքի դեմ, մենք մերժեցինք Սերժին, հիմա կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը։  Ես պահանջում եմ արդարություն»։

Հարցին՝ իրեն վճարե՞լ են ակցիայի համար, նա պնդեց, որ իր քաղաքացիական պարտքն է կատարում։

Դատարանի բակում է նաեւ իշխանությունների աջակից Վարդգես Գասպարին, սակայն նրան թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ։ Նա եկել էր ոստիկանության բաժնից։

Գասպարիի խոսքով՝ քրեական գործ դեռ չի հարուցվել, թե ինչու, նա դժվարացավ պատասխանել. «Թվում է, թե ապացույցներ կան, հապաղելու պատճառ չկա, իրավաբանները ավելի ճիշտ գնահատական կտան»։ Նա հայտնեց, որ իր հեռախոսը եւս գտնվել է, սակայն հրաժարվում է հավատալ, որ այն կորել է, պնդում է՝ Քոչարյանի աջակիցներն են գողացել.  «Հեռախոսս անհետացել էր, գրպանս խորն էր եւ քիչ հավանական է, որ այն դուրս ընկներ եւ կորեր, ես ավելի հավանական եմ համարում, որ այն գողացել են միջադեպի ժամանակ, ինչը վկայում է, որ Քոչարյանի աջակիցների մեջ կան պրոֆեսիոնալ գրպանահատներ։ Ինձ ասաց, որ դատարանի բակում են գտել հեռախոսը»։

Գասպարին գոհունակություն հայտնեց դատարանի դահլիճում ընդդեմ Քոչարյանի աջակիցների ակցիայի մասնակիցներին տեսնելով. «Ես քաղաքացի եմ եւ գտնում եմ, որ որոշիչը քաղաղացին է, իսկ երեկ դատարանի դահլիճում տերն ու տնօրենը Քոչարյանի աջակիցներն էին, իսկ ոստիկաններն ու դատական կարգադրիչները ենթակայի կարգավիճակում էին հայտնվել։  Այնպես որ ես ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է եկել ոչ թե ինձ աջակցելու, այլ Մարտի 1-ի 10–ը զոհերի հարազատներին աջակցելու։ Պետք է հանրային ճնշում լինի, բոլոր քաղաքացիների ճնշումը պետք է լինի, որպեսզի իրավիճակ փոխվի, միայն ապրիլ–մայիս ամիսներին չէր, պետք է քաղաքացին ամեն օր իրավիճակ փոխի»։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին զուգահեռ երեկ միջադեպ տեղի ունեցավ դատարանի բակում՝ Քոչարյանի աջակիցների եւ Վարդգես Գասպարիի միջեւ։ Լրագրողների հետ զրույցում Գասպարին հայտարարեց, որ քաշքշուքի արդյունքում իրեն շշով հարվածել են, բացի այդ այտոսկրի վնասվածք է ստացել։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացնել իրավապահներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ